տուն Լուրեր Ցուկերբերգը՝ Facebook-ում կատարված փոփոխությունների մասին

Ցուկերբերգը՝ Facebook-ում կատարված փոփոխությունների մասին

95
0

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում մեկնաբանել է հունվարի 30-ից ուժի մեջ մտած ցանցի նոր փոփոխությունները:

Սոցցանցի օգտատերերն արդեն իրենց «նորությունների ժապավենում» ավելի հաճախ կտեսնեն տեղական նորություններ:

«Մարդիկ անընդհատ ասում են մեզ, որ ցանկանում են Facebook-ում ավելի շատ տեղական նորություններ տեսնել: Տեղական լրատվամիջոցներն օգնում են մեզ հասկանալու այն խնդիրները, որոնք կարևոր են մեզ համար և ազդում են մեր կյանքի վրա: Այսօրվանից սկսած արդեն մենք կներկայացնենք ավելի շատ նորություններ ձեր քաղաքից»,- գրել է Ցուկերբերգը: