«Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ Վարդավառի տոնին, «բողոքի ուրախ ակցիա » անցկացրին նախագահական նստավայրի մոտ:
NEWS.am –ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները դույլերով եւ փոքրիկ ջրցան ապարատներով ջրեցին նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին:
«Ոստիկանները հունիսի 23-ին անօրինական կերպով եւ շատ բարձր ճնշմամբ ջուր կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Որոշեցինք, որ ընկերներով գանք Բաղրամյան 26 եւ նման ակցիա անցկացնենք ու ոստիկաններին պատասխանենք օրենքի սահմաններում: Խաղաղ ջրոցին արտոնված է, իրենք անօրինական են մեզ ջրել, մենք՝ օրինական: Այսօրվանից իրենք ոնց վարվել են մեզ հետ, պատասխանը ստանալու են»,-ասաց նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը:
Նախաձեռնության անդամների ջրոցիին ոստիկանները զուսպ էին արձագանքում, այն երկար տեւելու դեպքում հորդորում դադարեցնել այն: Ակտիվիստները Բաղրամյան պողոտայից իջան «Մենք ենք տերը մեր երկրի», «Մեր ջրցանին չի», «Ջուր ցանողը մենք ենք» վանկարկումներով:
Նրանք ջուր լցրին նաեւ ԱԺ պահակակետում հերթապահություն անցկացնող ոստիկանների վրա:
Ակցիայի մասնակիցները մի պահ փակեցին Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ հունիսի 23-ին ջրցան էր կիրառվել եւ ջուր լցրին միմյանց վրա: Նրանց Բաղրամյան պողոտայից հեռացրին մի քանի տասնյակ ոստիկանները, որոնք հսկում էին ակցիան:
Ամբողջությամբ կարդացեք այստեղ: