Շվեյցարական Credit Suisse բանկը ընդունել է իր մեղքը և ԱՄՆ իշխանություններին կվճարի 2.6 մլրդ դոլար տարբեր քաղաքացիներին ամերիկյան հարկերից խուսափելու մեխանիզմներ տրամադրելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վերջին 20 տարում Credit Suisse-ը դարձել է ամենախոշոր բանկը, որին նման մեղադրանք է առաջադրվել։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Credit Suisse-ն օգնել է հազարավոր հարուստ հաճախորդների թաքցնել իրենց եկամուտները շվեյցարական բանկում բացված կեղծ հաշիվների վրա։ Դա տեղի է ունեցել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Այդուհանդերձ, բանկը չի զրկվել ԱՄՆ-ում իր աշխատանքային արտոնագրից։