տուն Լուրեր Ցոլակյանն ու Սահակյանն ազատվեցին աշխատանքից

Ցոլակյանն ու Սահակյանն ազատվեցին աշխատանքից

95
0

sargis-sahakyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Նա  տեղեկացրեց, որ ՀՅԴ- ՀՀԿ քաղաքական համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ին է տրվելու նաեւ երկու  մարզպետի պաշտոն: Հարությունյանը տեղեկացրեց, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները:

Հովիկ Աբրահամյանն էլ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին մարզպետներին, եւ տեղեկացրեց, որ նրանց փոխարեն նշանակվելու են ՀՅԴ գործիչներ: