տուն Քաղաքական Միջազգային Coca-Cola-ն, պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Ռեալին` մարզադաշտը վերանվանելու դիմաց

Coca-Cola-ն, պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Ռեալին` մարզադաշտը վերանվանելու դիմաց

99
0

Santiago-650x435

Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` Coca-Cola-ն, պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Մադրիդի «Ռեալին»՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի անվանման մեջ ընկերության անվանումն ավելացնելու դիմաց:

Նախկինում հաղորդվում էր, որ մարզադաշտի վերանվանման առաջարկություն արել է Բիլ Գեյթսի ընկերությունը, սակայն հետագայում նրանք հրաժարվել են այդ մտադրությունից: Այժմ ամերիկյան ընկերությունը պատրաստ է «Սանտիագո Բերնաբեու — Coca-Cola» անվանման դիմաց վճարել կլորիկ գումար:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը վաղուց է ներդնող փնտրում մարզադաշտի վերակառուցման համար, ինչը տարբեր հաշվարկներով կարող է արժենալ 350-550 միլիոն եվրո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here