տուն Աշխարհ Coca-Cola-ն, Facebook-ի դեմ հայտարարված բոյկոտի շրջանակներում, դադարեցրել է գովազդային արշավը

Coca-Cola-ն, Facebook-ի դեմ հայտարարված բոյկոտի շրջանակներում, դադարեցրել է գովազդային արշավը

155
0

«Coca-Cola»֊ն՝ ըմպելիքների աշխարհի խոշորագույն արտադրող ընկերությունը, դադարեցրել է գովազդը բոլոր սոցիալական ցանցերում առնվազն 30 օրով՝ Facebook- ի դեմ հայտարարված բոյկոտի շրջանակներում, ասվում է ընկերության կայքում գործադիր տնօրեն Ջեյմս Քվինսիի հայտարարության մեջ: «Աշխարհում ռասիզմի համար տեղ չկա, և սոցիալական ցանցերում՝ նույնպես: «Coca-Cola» ընկերությունը կդադարեցնի վճարովի գովազդի տեղադրումը ողջ սոցիալական մեդիահարթակներում՝ առնվազն 30 օրով», — ասել է Քվինկին:

«Coca-Cola ընկերության ղեկավարը հավելել է, որ այս ընթացքում ընկերության ղեկավարությունը կվերանայի գովազդի քաղաքականությունը և որոշում կկայացնի դրանում փոփոխություններ կատարելու մասին:

Ուրբաթ օրը North Face-ը հայտարարեց, որ Facebook- ում գովազդներ չի փակցնի սոցիալական ցանցում «ատելության, բռնության և ռասիզմով հագեցած գրառումների» պատճառով: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը իր հերթին ասել է, որ ընկերությունը փոփոխություններ կկատարի իր քաղաքականության մեջ և արգելելու է ատելության խոսքը սոցիալական ցանցերում տեղադրված գովազդներում: