տուն Քաղաքական Միջազգային Coac-Cola-ի բաժնետոմսերի գները ռեկորդ են սահմանել

Coac-Cola-ի բաժնետոմսերի գները ռեկորդ են սահմանել

118
0

Coca-Cola Post Strong Earnings

Coca-Cola զովացուցիչ ըմպելիքներ արտադրող համաշխարհային հսկայի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայոււմ հասել է 43 դոլար 90 ցենտի մեկ բաժնետոմսի համար։ Սրանք առավելագույն գինն են 16 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հոկտեմբերի 7-ին այդ բաժնետոմսերի գներն աճել են 0.7 տոկոսով, մինչդեռ Dow Jones ինդեքսում հաշվառվող մնացած մյուս ընկերությունների բաժնետոմսերի գներն անկում են ապրել։ Վերջին անգամ Coca-Cola-ի բաժնետոմսերը ռեկորդ էին սահմանել 1998 թվականին, այն ժամանակ դրանց գինը ահսել էր 44.44 դոլարի։