տուն Քաղաքական Միջազգային CNN-ն Իսրայելից հեռացրել է իր լրագրողին, ով տեղի բնակիչներին սրիկա է անվանել

CNN-ն Իսրայելից հեռացրել է իր լրագրողին, ով տեղի բնակիչներին սրիկա է անվանել

122
0

gaza-city

CNN հեռուստաալիքը որոշում է կայացրել Մերձավոր Արևելքից հետ կանչել իր լրագրող Դայանա Մագհեյին, ով իսրայելցիներին «սրիկա» է անվանել, ովքեր սպառնացել են կոտրել իր մեքենան։ Մագհեյը ամերիկացի մեկ այլ հայտնի լրագրող Վուլֆ Բլիտցերի հետ ուղիղ եթերում լուսաբանել է Իսրայելի Գազայի հատվածի ռմբակոծությունը, որից հետո Twitter-ի իր էջում գրել էր․ «Իսրայելցիները Սդերոտ լեռան վրա ուրախանում են, երբ տեսնում են, թե ինչպես են ռումբերն ընկնում Գազայի վրա։ Նրանք սպառնում են կոտրել մեքենաս, եթե մի բան այնպես չասեմ։ Սրիկաներ»։

Կարճ ժամանակ անց լրագրողի գրառումը հեռացվել էր, սակայն այն հասցրել էին կիսել մի քանի հարյուր օգտատերեր։ Մագհեյը հետագայում ասել էր, որ իր այդ խոսքերը վերաբերում են միայն նրանց, ովքեր սպառնացել են կոտրել իր մքենան։ Սակայն CNN-ը որոշում է կայացրել Մագհեյին տեղափոխել Մոսկվա, իսկ նրա գրառման համար ներողություն խնդրել։