Իտալական «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Մենեզը պատմել է, որ շատ է սիրում ուտել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
«Ես դեռ ցանկանում եմ 7 կամ 8 տարի խաղալ: Ինչպես վերջերս հայտարարել է Իբրահիմովիչը, ես լավ գինու նման տարիքի հետ ավելի լավն եմ դառնում:
Ձեզ մի բան կասեմ. ես այլևս չեմ կարող սպասել կարիերայիս ավարտին, այնպես որ ես արդեն հիմա մի փոքր ճարպ ունեմ որովայնիս շրջանում: Ես սիրում եմ ուտել և համարում եմ, որ փոր ունեցող տղամարդիկ ավելի լավ տեսք ունեն», — նշել է Մենեզը:
Հիշեցենենք, որ 28-ամյա Մենեզը «Միլան» է տեղափոխվել 2014թ.-ի հունիսին ֆրանսիական ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017թ.-ի հունիսի 30-ը: