«8 ցմահ դատապարտյալ դիմում է ներկայացրել հացադուլ հայտարարելու մասին, 37-ն էլ ուղղակի հրաժարվել է սնունդ ընդունել»,- այս մասին Araratnews.am-ին ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Դիմումներներն ուղղված են պատկան մարմիններին՝ պահանջել են իրենց գործերի վերանայում:
Երբ հետաքրքրվեցինք նաեւ արդեն մեկ օր հացադուլ հայտարարած բանտարկյալների առողջական վիճակից, Գոռ Ղլեչյանն ասաց՝ նրանց առողջական վիճակը բավարար է եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի՝ հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալներին այցելության մասին:
Նշենք, որ «Նուբարաշեն » ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 45 հոգի շարունակում է երեկվանից սկսած հացադուլը: