Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն այժմ գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին Araratnews.am-ին ասաց Օմբուդսմենի մամուլի խոսնակ Շուշանիկ Դանիելյանը:
Դատապարտյալի առողջական վիճակը, Շուշանիկ Դանիելյանի փոխանցմամբ նույնն է. «Այսօր կրկին Օմբուդսմենի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել դատապրտյալի մոր հետ և տեղեկացել դատապարտյալի առողջական վիճակի մասին, վիճակը դեռ նույնն է»,- ասաց Օմբուդսմենի մամուլի խոսնակը:
Նշենք, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել երեկ երեկոյան:
Լուսանկարը՝ Hetq.am-ի: