տուն Լուրեր Ցմահ ազատազրկվածների հարազատները շարժվեցին դեպի Բաղրամյան 26

Ցմահ ազատազրկվածների հարազատները շարժվեցին դեպի Բաղրամյան 26

75
0

cmah-470x265

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 15-ից հացադուլ սկսած ցմահ ազատազրկված դատապարտյալների հարազատները:

Նրանք պահանջում են, որ Արդարադատության նախարարն ու կառավարության մյուս իրավասու պաշտոնյաններն այցելեն իրենց հարազատներին, զրուցեն վերջիններիս հետ եւ հասկանան՝ ինչ պահանջներ ունեն ցմահ ազատազրկման դատապարտվածները:

Կառավարությունից, սական, նրանց ոչ ոք չընդունեց:

«Նամակ կգրենք վարչապետին»,- հայտարարեցին դատապարտյալների հարազատներն ու շարժվեցին դեպի Բաղրամյան 26:

Ազգային ժողովի դիմաց նրանց  մոտեցավ  ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որի էլ հանձնեցին իրենց դիմումը: ՀՀԿ-ական պատգամավորը խոստացավ  դիմումը հանձնել գործընկերներին եւ նրանց հետ միասին զբաղվել խնդրով: Նշենք, որ այս պահին ակցիան  շարունակվում է: