Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելը ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գնահատում է Սերժ Սարգսյանի կողմից որպես ցինիզմ.
«Խուճապի մեջ գտնվելու վիճակ եմ սա գնահատում, որովհետև հասկանալի է, որ ապօրինի իշխանությունը շարունակելու համար իրեն անհրաժեշտ են Լիսկայի նման անձիք, ովքեր պատրաստ են ցանկացած տիպի հանցագործության, որպեսզի ապահովնե իրենց այդ հանցագործ խմբակի ղեկավարի ցանկությունները: Սերժ Սարգսյանը միանձնյա չէր կարող բռնանալ ՀՀ իշխանությանը , ինքը պետք է ունենար համապատասխան հիմնասյուներ: Այդ հիմնասյուներից մեկը Լիսկան է, որի ծառայությունները այս պահին անհրաժեշտ են»,-ասում է Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքովˋ սա հարված էր ոչ միայն Բուդաղյանների ընտանքին, այլ ամբողջ հանրությանը:
«Սա սանձարձակ, և ցինիզմի, և բացարձակ իրականությունից դուրս լինելու, ոչ ադեկվատ լինելու դրսևորում է: Եթե ադեկվատ իշխանություն լիներ, նույսնիկ բռնազավթած իշխանություն, բայց իրավիճակին ադեկվատ, և իրապես կարողանար գնահատել իրավիճակը, ապա նման նշանակում չպետք է տեղի ունենար»,-հավելեց Փոստանջյանը: