տուն Քաղաքական Միջազգային Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարի ուսումնասիրման ծրագիրը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի

Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարի ուսումնասիրման ծրագիրը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի

89
0

3937512

Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարի ուսումնասիրության Rosetta գիտահետազոտական ծրագիրը կարող է երկարաձգվել մինչև 2016 թվականը: Այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Թոմաս Ռայթերը:

«Մենք հույս ունենք, որ անհրաժեշտ բյուջետային միջոցներն, այնուամենայնիվ, կհատկացվեն», — նշել է պաշտոնյան՝ մանրամասնելով, որ այս հարցով վերջնական որոշում կընդունվի միայն հունիսին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով մոտ 19:43-ին Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարի միջուկի վրա է վայրէջք կատարել եվրոպական Rosetta զոնդի Philae մոդուլը: Այն շուրջ 3 օր աշխատելուց հետո լիովին լիցքաթափվել է և այժմ գտնվում է «քնի» վիճակում:

Սպասվում է, որ փետրվարի կեսերին Rosetta-ի և երկնաքարի հեռավորությունը կկազմի 6 կիլոմետր, ինչը թույլ կտա Philae-ից նոր տեղեկություններ ստանալ: