տուն Լուրեր Չստացված զինադադարն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Չստացված զինադադարն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը

158
0

serzh-sargsyan-in-parliament-1

«Բնականաբար՝ այն նույն մասշտաբով, որը տեղի ունեցավ ամսի մեկից հետո, նման երեւույթներ չկան: Համենայնդեպս, կան մասնակի երեւույթներ. այսօր գիշեր եւ Թալիշի, եւ Վարդենիսի շրջանում եղել է անհանգստություն: Մենք որեւէ մեկ անգամ չենք վստահել թշնամուն, որովհետեւ  անկանխատեսելի են, եւ ինչպիսի զինադադարի լինի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարձակման»: Այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ինչ զինադադարի մասին է խոսքը, երբ հակառակորդը շարունակում է  կրակել սահմանին:

Մեր հաջորդ հարցին, թե Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ «մենք կռվում ենք 1980-ական թթ. զենքերով», ինչու իշխանությունը այս մասին նախկինում չի մտածել, եւ քայլեր չի ձեռնարկում: Վահրամ Բաղդասարյանը նախ նշեց, որ չէր ցանկանա այդ հարցին պատասխանել, հետո ասաց . «Եթե մենք 80-ական թթ. զենքով կարողանում ենք հակառակորդին հակահարված տալ, ուրեմն մեր ոգին ավելի բարձր է, քան նրանց զինանոցը»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ ոստիկանությունը զենքի խնդիր չունի, եւ պետական բյուջեից այդ նպատակներով զգալի գումարներ են հատկացվում: Ինչու այդ գումարները չեն տրամադրվում արտաքին թշնամու դեմ պայքարելու համար: «Դուք երբեւէ լսել եք, որ մենք զենքի պատճառով որեւէ տարածք զիջենք, կամ խնդիր ունենանք: Այսօրվա վկայությունն այն է, որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել: Եթե անհրաժեշտություն լինի՝ մենք կհամալրենք»,- եղավ Վահրամ Բաղդասարյանի պատասխանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է արվում, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, ապա Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք այդ պնդումն անում են, իսկ բանակցություններն այս ուղղությամբ շարունակվում են: Առայժմ պատասխան չկա: