տուն Քաղաքական Միջազգային Chrysler-ն անսարքության պատճառով շուրջ 350 մեքենա է հետ կանչել

Chrysler-ն անսարքության պատճառով շուրջ 350 մեքենա է հետ կանչել

103
0

chrysler-cars-logo-symbol

Ամերիկյան ավտոարտադրող Chrysler ընկերությունը, որ պատկանում է իտալական Fiat ավտոկոնցեռնին, հայտարարել է, որ շուրջ 350 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ կապված մեքենայի շարժիչի գործարկման համակարգի հնարավոր խնդիրների հետ: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Այս որոշումը վերաբերվելու է Jeep Commander և Jeep Grand Cherokee արտաճանապարհային մեքենաներին, Dodge Charger և Chrysler 300 սեդաններին և Dodge Magnum ամենօրյա օգտագործման մեքենաներին: Բոլոր մեքենաներն արտադրվել են 2008թ.-ին: Նշվում է, որ խնդիրը կարող է բերել շարժիչի հանկարծակի կանգի, որի դեպքում անվտանգության բարձիկները կարող են չբացվել:

Այս թերությամբ 300 հազար մեքենա վաճառվել է ԱՄՆ-ում, 19 հազարը՝ Կանադայում, 5 հազարը՝ Մեքսիկայում, մնացածը՝ աշխարհի տարբեր երկներում: Ավտոարտադրողի փոխանցմամբ՝ հայտնի է ընդամենը մեկ դեպք, երբ այս անսարքության պատճառով ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել: Ընդգծում է, որ մեքենաները վերանորոգվելու են լիովին անվճար: