տուն Քաղաքական Միջազգային Chrysler-ը 150 միլիոն դոլար կվճարի ավտովթարից մահացած 4-ամյա տղայի ընտանիքին

Chrysler-ը 150 միլիոն դոլար կվճարի ավտովթարից մահացած 4-ամյա տղայի ընտանիքին

110
0

Chrysler

Ամերիկյան Ջորջիա նահանգի դատարանը Chrysler ընկերությանը պարտադրել է 150 մլն դոլար փոխհատուցում վճարել ավտովթարի ժամանակ մահացած 4-ամյա տղային։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել 2012 թվականին։ 1999 թվականին արտադրված Jeep Grand Cherokee մեքենային հետևից բախվել է մեկ այլ մեքենա, որից հետո տեղի է ունեցել բենզինի արտահոսք և Jeep Grand Cherokee-ին այրվել է։ Դատական նիստի ժամանակ երդվյալ ատենակալները հետևից հարվածած մեքենայի վարորդի մեղքը միայն 1 տոկոսանոց են համարել՝ 99 տոկոս մեղավորությունը դնելով Jeep Grand Cherokee-ին արտադրած ընկերության վրա։

Chrysler-ը 2013 թվականին հետ է կաչել ավելի քան 1.5 մլն մեքենա, քանի որ ԱՄՆ պատկան մարմինները համարել են, որ Jeep Grand Cherokee-ի բենզաբաքը հետևի մասից ընդհանրապես պաշտպանված չէ։