տուն Հասարակություն «Christmas Market»-ը կլինի Երևանի 2750-ամյակի այգում. պարզաբանում

«Christmas Market»-ը կլինի Երևանի 2750-ամյակի այգում. պարզաբանում

294
0

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է տեղեկություն, որ այս տարի Հյուսիսային պողոտայում «Christmas Market» չի լինելու:

Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ «Christmas Market» լինելու է, բայց ոչ Հյուսիսային պողոտայում: Այն տեղի կունենա Երեւանի 2750-ամյակի այգում, քանի որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է՝ միջոցառումները տեղի կունենան Հանրապետության հրապարակին կից տարածքներում: Ավելին՝ «Christmas Market»-ի մասնակիցներին առաջարկել են այգում տարածքներ, սակայն նրանք չեն համաձայնել:

Հարցին, թե «Christmas Market»-ի մասնակիցներին Հյուսիսային պողոտայում հարմար էր, որովհետեւ զբոսաշրջիկների հոսքը մեծ է, քաղաքապետարանից տեղեկացրին՝ զբոսաշրջիկների պակասի մտահոգություն չունեն:

Քաղաքապետարանին նաև հարցրինք՝ «Christmas Market»-ի փոխարեն ինչ միջոցառում կլինի Հյուսիսային պողոտայում,  պատասխանեցին՝ ոչ մի, միայն կլինի կրեատիվ տոնածառերի ցուցադրություն:

Հ.Գ. Ու քանի որ բանավոր չկարողացանք իմանալ, թե  ինչ չափորոշիչներով է որոշել «Christmas Market»-ը անցկացնել Վարդանյանների այգում, թե ավանդույթի ուժով այն ասոցացվում է Հյուսիսային պողոտայի հետ, դե զբոսաշրջիկների ակտիվության մասին էլ չասենք, քաղաքապետարանից հորդորեցին թեմային առնչվող մյուս հարցերն ուղարկել գրավոր:

Սոնա Դավթյան