Նյու Յորքի Christie’s աճուրդների տունը Իրաքի իշխանություններից նամակ չի ստացել երեկ կայացած հնությունների աճուրդի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Հինգշաբթի օրը կայացած աճուրդում վաճառվել են 7 մլն դոլարի հնություններ: Ավելի վաղ, Իրաքի զբոսաշրջության և պատմական ժառանգության նախարարությունում հայտնել էին, որ փորձելու են խոչընդոտել այդ վաճառքներին, քանի որ լոտերի մեջ կային հնություններ, որոնք ժամանակին գողացվել էին Իրաքից:
Որոշ տեղեկությունների համաձայն` հնությունների անօրինական վաճառքով զբաղվող որոշակի շրջանակներ ակտիվ համագործակցում են «Իսլամական պետության» հետ, որը վերահսկողության տակ է պահում Իրաքի տարածքի մի հատվածը: