տուն Քաղաքական Միջազգային Christie’s-ում կվաճառվի Պիկասոյի հանրահայտ «Թուրքական զգեստով կինը» նկարը

Christie’s-ում կվաճառվի Պիկասոյի հանրահայտ «Թուրքական զգեստով կինը» նկարը

202
0

1623376_20140114090739

Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով կինը, որը նստած է բազկաթոռին» նկարը կդառնա Լոնդոնում Christie’s աճուրդների տանը կազմակերպվող իմպրեսիոնիստների աշխատանքների վաճառքի ամենաթանկ լոտը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Այս աշխատանքն առաջին անգամ է վաճառքի հանվում վերջին 55 տարվա ընթացքում և գնահատվել է 15-20 մլն ֆունտ ստերլինգ։ Նկարում պատկերված է նկարչի սիրուհին և ապագա կինը՝ Ժակլին Ռոքը։

Արժեքով երկրորդ լոտը Խուան Գրիի նատյուրմորտն է, որը գնահատվել է 12-18 մլն ֆունտ ստերլինգ։ 48 լոտերի մեջ են Կլոդ Մոնեի, Ալբերտո Ջակոմետիի, Ֆերնան Լեժեի, Հենրի Մուրի աշխատանքները։ Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 94-135 մլն ֆունտ ստերլինգ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here