Չփորձե՛ք մյուս անգամ ինձ ու նախորդներին դնել նույն հարթության վրա։ Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:
Խոսելով ներկաներին ու նախորդներին նույն հարթության վրա դնողների առաքելության մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ նրանց միակ գործը Սերժ Սարգսյանին անմեղ դարձնելն է։
«Հիմա, եթե ես ձեզ ասեմ՝ պարզ չէ՞, թե Սերժ Սարգսյանն ինչով ա մեղավոր։ Մեղավոր է նրա համար, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել, ով կմուծվի՝ նա էլ բիզնես կանի։ Դրանում է մեղավոր, որ ախպերն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտել, ա՛յ դրանում էր մեղավոր։ Ու չփորձե՛ք մյուս անգամ ինձ ու իրենց դնել նույն հարթության վրա»,- զայրացած ասաց վարչապետը»։
Նա հիշեցրեց, որ Մարուքյանն ու իր թիմակիցները 2018-ին էլ էին նույն բանն ասում. «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում: Մենք ոնց կարող ենք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարների պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք: Հիմա եկել դարձել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով է հավատում, ով չի հավատում: Իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են: