տուն Լուրեր Չորս ամսում պետպատվերով կատարվել է 4904 բժշկական միջամտություն

Չորս ամսում պետպատվերով կատարվել է 4904 բժշկական միջամտություն

117
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա շրջանակներում կատարվել է`
4904 միջատմություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն: Վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927 մլն դրամ: Շարունակելի…»- գրել է նախարարը: