Գերմանիայում 2014 թվականի արդյունքում կսահմանվի արտահանման ռեկորդ։ Եվ սա չնայած այն փաստին, որ Ռուսաստանը որոշ խոչընդոտներ ստեղծեց գերմանական տնտեսության համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։
Գերմանիայում արտադրված ապրանքները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Այս մասին են վկայում Գերմանիայի վիճակագրական դաշնային գործակալության տվյալները։ Հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայի արտահանման հիմնական շուկաներն էին Ֆրանսիան՝ 76 մլրդ եվրո և 2.3 տոկոս աճ, ԱՄՆ-ն՝ 71 մլրդ և 7.6 տոկոս աճ, Մեծ Բրիտանիան՝ 62 մլրդ և 11.5 տոկոս աճ, Չինաստանը՝ 55.5 մլրդ և 11.6 տոկոս աճ։
Նույն ժամանակահատվածում Գերմանիայի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 15.9 տոկոսով՝ կազմելով 22.9 մլրդ եվրո։
Նույն ժամանակահատվածում Գերմանիան ամենաշատը ներկրել է ապրանքներ Նիդերլանդներից (66.3 մլրդ, աճ գրեթե չկա), Չինաստանից (58.1 մլրդ, ինչը 4 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից), Ֆրանսիան (50.3 մլրդ՝ 6 տոկոս աճ), ԱՄՆ-ից՝ 36.8 մլրդ և 0.8 տոկոս աճ։