ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք չենք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում և աշխատելու ենք կողմերի հետ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: