Առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 24-ը համարվում են անհայտ կորած Չինաստանի արևելյան հատվածի գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքների հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղետի գոտում ավերվել է 20 տուն, 17-ը ջրով են ծածկվել: Տեղի իշխանությունները որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում ստիպված են եղել տարհանել 1460 բնակչի:
Սողանքների պատճառը հորդառատ անձրևներն են: