Չինաստանի Սզյանսուի նահանգում փոթորկի հետևանքով զոհվել է 6 մարդ, կա ավելի քան 20 վիրավոր. Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Sinhua գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 20 տուժածի մասին: Քամու արագությունը ժամում կազմել է 110 կմ: Փոթորկի հետևանքով ավերվել են մի շարք շինություններ, պոկվել գովազդային վահանակներ: