Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանը հայտարարել է դպրոցական ուսուցչին մահապատժի ենթարկելու մասին, որը մեղավոր է ճանաչվել 26 դպրոցական աղջիկների բռնաբարության եւ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Հաղորդվում է, որ Լի Ցզիշունը այդ հանցագործությունները կատարել է 2011-2012 թվականներին, երբ աշխատել է Գանսու նահանգի գյուղական դպրոցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի հաղորդագրության համաձայն, նրա զոհերը եղել են 4-11 տարեկան աղջնակներ:
Հաղորդվում է նաեւ, որ վերջին տարիներին Չինաստանում արձանագրվել է սեռական բռնության ավելի քան 7 հազար դեպք եւ այդ թիվը շարունակում է