Չինաստանի դատարանը կրկնակի դատաքննությունից հետո անմեղ է ճանաչել 18-ամյա երիտասարդին, ով մահապատժի էր ենթարկվել 1996 թվականին։ Դատարանը ներողություն է խնդրել մահապատժի եթարկվածի ծնողներից։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։
Հոուգջի անունով երիտասարդին մեղադրում էին կնոջ բռնաբարության և սպանության մեջ։
Նոր որոշումը հիմնված է սպանվածի ընկերոջ ցուցմունքի վրա։ Յան Ֆենգը եղել էր ընկերոջ հետ, երբ նրանք կնոջ բղավոցներ էին լսել։ Յան Ֆենը ցանկացել էր լսելու չտալ այդ բղավոցները, սակայն նրա ընկերը նետվել է օգնելու կնոջը։ Բացի այդ, Հուուգջին ցանկացել է անձամբ ոստիկանությանը պատմել տեսածը, բայց Յան Ֆեն փորձել է հետ պահել ընկերոջը դրանից։
Սպանվածի փաստաբանն ասել է, որ ձգտելու է փոխհատուցում ստանալ պետությունից։