տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում կաշառակեր դատախազը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Չինաստանում կաշառակեր դատախազը դատապարտվել է ցմահ ազատազրկման

86
0

10714693_359705394185571_890780829_n

Չինաստանում  հյուիսարևելյան Լյաոնին պրովինցիայի Շենյան քաղաքի նախկին դատախազը կաշառք վերցնելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դատարանը իր որոշումը հրապարակել է երկուշաբթի Դանդուն քաղաքում տեղի ունեցած նիստի ավարտին:

2005-ից  2013 թվականների ընթացքում արդեն նախկին դատավոր Չժան Դունյանը ստացել է, ընդհանուր առմամբ, 10 միլիոն յուան(1,6 միլիոն ԱՄՆ դոլար) կաշառք:

Մեղադրյալի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված անձնական ակտիվները և ֆինանսական միջոցները դատարանի որոշմամբ առգրավվել են: