Չինաստանի հարավում «Կելմեջի» թայֆունի հետևանքով զոհվել է նվազագույնը 7 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Սեպետմբերի 16-ին «Կելմեջին» հասել էր Հայնան կղզուն ու մայրցամաքային Չինաստանին՝ խորանալով դեպի Գուանսի Չժուան ինքնավար շրջան: Արևադարձային փոթորիկը ուղեկվել է մինչև 40 մ/վ քամու ուժգնացմամբ և զգալի տեղումներով:
Տեղական իշխանությունների նախնական հաշվարկներով՝ տարերքից տուժել է շուրջ 3 միլիոն մարդ, շրջանների տնտեսությանը պատճառված վնասը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
«Կելմեջի» թայֆունի անունը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճայ»: Ավելի վաղ այն հարվածել էր Ֆիլիպիններին՝ առաջացնելով մասսայական հեղեղումներ ու պատճառ դառնալով 5 մարդու մահվան: