տուն Լուրեր Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են iPhone7 գնել

Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են iPhone7 գնել

159
0

maxresdefault

Չինաստանի Չունցին քաղաքում կանանց հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնի նոր մոդելները: Վերջիններիս սպառնում են գնելու դեպքում ազատել աշխատանքից: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հիվանդանոցի տնօրինությունը նման կերպ պայքարում է «շռայլ» կյանքի դրսևորումների դեմ: Միևնույն ժամանակ, հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ աշխատակիցներին այժմ թույլատրվում է օգտագործել iPhone 6 և iPhone 5 սմարթֆոններ: