տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում անհայտ անձինք դանակներով հարձակվել են անցորդների վրա

Չինաստանում անհայտ անձինք դանակներով հարձակվել են անցորդների վրա

108
0

china_police_urumqi_840_840_633_100

Չինական Գյուանչժոու խոշորագույն քաղաքի կայարանում անհայտ անձինք, որոնք զինված են եղել դանակներով, հարձակվել են մարդկանց վրա։ Ինչպես տեղեկացնում է Xinhua գործակալությունը՝ տուժել է առնվազն 9 մարդ։ Ոստիկանները սպանել են չարագործներից մեկին։ Երկրորդը ձերբակալվել է։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ սա եզակի դեպք չէ Չինաստանում, երբ չարագործները դանակով հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Ամենախոշոր դեպքը գրանցվել է անցած տարվա մարտի մեկին։ Այդ օրը Կունմին քաղաքում մի խումբ մարդիկ հարձակվել էին անցորդների վրա՝ սպանելով 29 մարդու և վիրավորելով 130 մարդու։