Չինական Գունադուն նահանգի Շանթոու շրջանում յոթ հոգանոց ընտանիքը խորտակվել է այն բանից հետո, երբ 17-ամյա աղջիկն ընկել է տեղի ջրամբարներից մեկը՝ փորձելով լվանալ ձեռքերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Xinhua գործակալության տվյալներով՝ աղջկա ընտանիքի 6 անդամները, այդ թվում՝ նրա 2 ծնողները, գցվել են ջուրը փրկելու աղջկան, սակայն նրանք նույնպես ջրասույզ են եղել։ Ընտանիքը վերադառնալիս է եղել Չինաստանում ավանդաբար նշվող հանգուցյալների հիշատակի օրը, երբ չինացիներն այցելում են գերեզմաններ։
Զոհվածների մեջ են նաև երկու անչափահասներ՝ 13 և 15 տարեկան։