Չինական Հունան նահանգում բացվել է 300 մետր երկարությամբ մի կամուրջ, որի հատակն ամբողջությամբ պատրաստված է ապակուց: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:
Թափանցիկ կամուրջը կապում է Փինյան հովտի երկու լեռնագագաթները: Կամրջի հարաբերական բարձրությունը 180 մետր է: Հատակի եռաշերտ ապակին դիմանում է 220 կմ/ժամ արագությամբ սուրացող քամուն և մինչև 60 աստիճանի ջերմաստիճանային տատանումներին:
Կամուրջը աշխարհի ամենասարսափելի զվարճալիքի կոչման նոր գլխավոր հավակնորդն է: Հավելենք, որ նմանատիպ կամուրջ էր բացվել նաև Տյանմեն լեռան վրա: