Այսօր, Չինաստանի Ցզյանդե քաղաքում 15տ ծծմբաթթու տեղափոխող բեռնատար է շրջվել: ТАСС-ի հաղորդմամբ, վարորդն ու ուղևորը մահացել են:
Թթուն թափվել է ճանապարհամերձ ֆերմայի տարածքով մեկ: Դրանից 10 կմ հեռավորության վրա գետ է հոսում: Փրկարարներն ու բնապահպանները աշխատում են տեղում: Նրանք վտանգավոր հեղուկը չեզոքացնող ռեագենտներ են օգտագործում: Իշխանությունները նույնպես հետևում են տեղի հողի ու ջրերի վիճակին:
Նախնական վարկածի համաձայն, վթարը վարորդի մեղքով է տեղի ունեցել: