տուն Քաղաքական Միջազգային Չինաստանն ու Ռուսաստանը կլինեն Ամերիկայի ազգային անվտանգության հայեցակարգի ուշադրության կենտրոնում

Չինաստանն ու Ռուսաստանը կլինեն Ամերիկայի ազգային անվտանգության հայեցակարգի ուշադրության կենտրոնում

84
0

work

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը հայտնել է, որ ռազմական հայեցակարգում Միացյալ Նահանգները ավելի շատ ուշադրություն կդարձնեն Չինաստանին և Ռուսաստանին։

Defense News-ին տված հարցազրույցում՝ այն հարցին, թե որոնք են ԱՄՆ-ի հիմնական վտանգները, որոնց դիմագրավմանը պետք է պատրաստ լինի Ամերիկայի ազգային անվտանգությունն ապահովող վարչակազմը, նա նշել է, որ «առաջին հերթին դրանք այնպիսի երկրներն են, ինչպիսիք Չինաստանն ու Ռուսաստանն են»։

Պենտագոնի ղեկավարի խոսքերով՝ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչներ են և միջուկային զենք ունեն։ Բացի այդ, այս երկու պետություններն էլ ունեն տարածաշրջանային հավակնություններ։

Ուորքը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է մեծ ուշադրություն դարձնել Հյուսիսային Կորեային, Իրանին, անդրազգային ահաբեկչական և քրեական խմբավորումներին։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է մնալ Խաղաղօվկիանոսյան տերություն, որը մշտապես գտնվում է այնտեղ, և անհրաժեշտ է, որպեսզի «Չինաստանն ընդունի այդ փաստը»։