տուն Քաղաքական Միջազգային Չինաստանն իջեցրել է առանցքային դրույքները

Չինաստանն իջեցրել է առանցքային դրույքները

80
0

Bloomberg-Logo-650x400Առանցքային դրույքներն իջեցնելու Չինաստանի որոշումը բարձրացրել է մի շարք հումքային ապրանքների գները: Ինչպես նշում է  Financial Times-ը, պղնձի գինը անմիջապես թռել է մեկ տոննայի դիմաց 80 դոլարից մինչեւ  5 050 դոլար: Ալյումինի առք ու վաճառքի գինը 23 դոլարից հասել է 1 563 դոլարի , իսկ ցինկինը` 30 դոլարից մինչեւ 1 755 դոլար:

Նշենք, որ  25 հիմնական կետերի վերաբերյալ տարեկան վարկերի եւ դեպոզիտների դրույքները  4,6% եւ 1.75%-ով իջեցնելու որոշումը համապատասխանաբար կհանգեցնի Չինաստանում գործարար ակտիվության ավելացմանը, այսինքն  նաեւ` հումքային գների աճին:

Ինչպես նշում է Wall Street Journal-ը, նախորդ օրը` օգոստոսի  24-ը ֆինանսական եւ հումքային շուկաների համար «սեւ երկուշաբթի է դարձել»: Մետաղների Լոնդոնյան բորսայում պղնձի եռամսյա ֆյուչըրսների գինն իջել էր մինչեւ 4 953 դոլար, որը 2009 թվից ի վեր ամենացածր գինն է, իսկ ալյումինն էժանացել է մինչեւ 1,521.50 դոլար` դարձյալ գերազանցելով վեց տարվա նվազագույն ցուցանիշը:

«Պեկինը մի շարք դրական ազդանշաններ է ուղարկել, որոնք կօգնեն համաշխարհային ֆինանսական շուկաներին», — նշել է Լյու Տինը` Huatai Securities Co ներդրումային ընկերության առաջատար մասնագետը, փոխանցում է Bloomberg-ը: