տուն Քաղաքական Միջազգային Չինաստանն երկրի ամբողջ տարածքում արգելափակել է Gmail ծառայությունը

Չինաստանն երկրի ամբողջ տարածքում արգելափակել է Gmail ծառայությունը

85
0

No-Gmail

Չինաստանի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են Google-ի փոստային ծառայությունը՝ Gmail-ը։ Այս մասին հաղորդում են տեղի իրավապաշտպանները։

«Կարծում եմ, որ կառավարությունը պարզապես փորձում է շարունակել Չինաստանում Google-ի ներկայության լիակատար արգելումը», — ասել է իրավապաշտպան GreatFire.org կազմակերպության ներկայացուցիչը։ Չինաստանի իշխանությունները նման կերպ փորձում են ստիպել օգտատերերին տեղափոխվել Չինաստանի տարածքում թույլատրված էլեկտրոնային փոստի ծառայություններ։