Չինաստանում ֆոտոգալվանական Էներգասարքերի ընդհանուր հզորությունը 2015 թվականի վերջին կազմել Է 43,18 մլն կիլովատ:
Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Էներգետիկայի գործերի պետական վարչությունը:
Չինաստանն այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը, նշում Է «Սինհուա» գործակալությունը:
Անցյալ տարվա ընթացքում երկիրն արեւային մարտկոցներով աշխատող Էլեկտրակայանների հզորությունն ավելացրել Է 15,13 մլն կիլովատով: Սա 2015 թվականին ամբողջ աշխարհում կառուցված ֆոտոգալվանական սարքերի ընդհանուր հզորության քառորդ մասից ավելի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: