Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը: Վերջինս նշել է, որ միայն ԱՄՆ-ն և իր գործընկերները պետք է որոշեն համաշխարհային առևտրի խաղի կանոնները, այլ ոչ թե մյուս պետությունները, այդ թվում` Չինաստանը, հաղորդում է Ռոսբալթ գործակալությունը:
Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ միջազգային առևտրի կանոնները պետք է հաստատվեն աշխարհի բոլոր պետությունների կողմից, համատեղ, այլ ոչ թե մեկ երկրի թելադրանքով:
«ԱՄՆ-ում շատ հավակնոտ են` այդպիսի հայտարարություններ անելով, սակայն վախենամ, որ նրանք հաշվի չեն առնում երկարաժամկետ հեռանկարները: Միջազգային առևտրի կանոնները պետք է որոշվեն աշխարհի բոլոր երկրների կողմից համատեղ, այլ ոչ թե մեկ երկրի թելադրանքով»,- շեշտել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: