տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի տնտեսությունը վերջին 24 տարվա ընթացքում աճի նվազագույն ցուցանիշն է գրանցել

Չինաստանի տնտեսությունը վերջին 24 տարվա ընթացքում աճի նվազագույն ցուցանիշն է գրանցել

108
0

_80379900_china1

Չինաստանի տնտեսական աճը վերջին 2 ու կես տասնամյակների ընթացքում ամենացածր արդյունքն է գրանցել: ՉԺՀ վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ 2014թ.-ին երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է միայն 7,4%: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Այսպիսով, նախորդ տարվա ընթացքում վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ տնտեսական աճի ցուցանիշներն ավելի ցածր են եղել, քան կառավարության թիրախային մակարդակը:

Չինական իշխանությունները քաղաքացիներին արդեն իսկ սկսել են զգուշացնել, որ մոտենում է դանդաղ աճի և ցավագին բարեփոխումների ժամանակաշրջանը:

Առայժմ Պեկինը փորձում է աշխատաշուկայում ոչ եկամտաբեր պետական ձեռնարկությունների հաստիքների կրճատման հետ կապված խնդիրները լուծել մասնավոր սեկտորում զբաղվածությունը խթանելով: