Չինաստանում որոշում է ընդունվել բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը: Այս մասին հաղորդում է China Daily-ն:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի մնացած 6 անդամների աշխատավարձը կավելանա 60%-ով՝ կազմելով 11 385 յուան (1860 դոլար): Ավելի վաղ նրանք ստանում էին 7020 յուան (1130 դոլար):
Ստորին օղակների պետծառայողների աշխատավարձը ավելի քան կրկնապատկվել է (103 դոլարից հասնելով 216-ի):
Պարբերականի փոխանցմամբ՝ պետական ապարատում ներգրավված չինացիները բացի բազային աշխատավարձից ստանում են նաև անվճար բուժօգնություն, տրանսպորտ, արձակուրդ և օգտվում են այլ արտոնություններից:
Աշխատավարձեր այս բարձրացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերի 1-ից: