տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի բանակի գեներալները նիհարել են Հաղթանակի շքերթի փորձերից

Չինաստանի բանակի գեներալները նիհարել են Հաղթանակի շքերթի փորձերից

138
0

Recruits from the People's Liberation Army attend a training session at a military base in YinchuanՉինաստանի բանակի  գեներալները քաշ են գցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձի պատվին զորահանդեսի փորձերի պատճառով, որը Պեկինում անցկացվելու Է սեպտեմբերի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The South China Morning Post-ը:

«18-19 տարեկան զինվորների համեմատությամբ գեներալներին չի բավականացնում արձագանքնման արագությունը, ճարպկությունն ու ֆիզիկական ուժը: Բայց նրանք բարեհաճություն չեն խնդրում, ընդհակառակը, նրանք ցանկանում են լավագույն ձեւով ցույց տալ իրենց մարզվածությունը եւ դրա համար լրացուցիչ վարժանքներ են կատարում»,-լրագրողներին պատմել Է կապիտան Ֆեն Կայչունը, որն զբաղվում Է տոնական երթին զինծառայողների պատրաստմամբ:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ գեներալներից շատերը նիհարել են միջինը 5 կիլոգրամով: Նրանք շարքային զինծառայողների հետ հավասար մասնակցում են բոլոր փորձերին, ներառյալ նրանց, որոնք լրիվ հանդերձավորմամբ անցկացվում են կիզիչ արեւի տակ: Զորապետների միջին տարիքը 55 Է:

Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված զորահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանյանմեն հրապարակում: Դրան կմասնակցեն 12 հազար զինվոր եւ շուրջ 50 գեներալ ավելի քան 10 պետություններից, ներառյալ Ռուսաստանը եւ Ղազախստանը: Հանդիսատեսներին նաեւ կցուցադրվի 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ: