տուն Լուրեր Չինաստանի արեւելքում առնվազն յոթ մարդ Է զոհվել «Մերանտի» հզոր թայֆունի պատճառով

Չինաստանի արեւելքում առնվազն յոթ մարդ Է զոհվել «Մերանտի» հզոր թայֆունի պատճառով

84
0

թայֆուն

Չինաստանի արեւելքում առնվազն յոթը մարդ Է զոհվել «Մերանտի» հզոր թայֆունի պատճառով: Եվս 704-ը տուժել են աղետի հետևանքով՝ հաղորդում է ՉԺՀ քաղաքացիական աշխատակազմի նախարարությունը:

Հաղորդվում է, որ  թայֆունից տուժել են Ֆուցզյանի նահանգի 79 գավառների և շրջանների բնակիչներ: Եվս 9 մարդ համարվում է անհայտ կորած:

Աղետի հետևանքով շտապ տարհանվել է 331 հազար մարդ: «Մերանտի»  թայֆունը ավերել է 1,6 հազար շենք, ևս 12 հազար շենք վնասվել է: Ֆուցզյան նահանգի թայֆունի պատճառած տնտեսական վնասը  գնահատվում է 1,66 մլրդ յուան (շուրջ 251 մլն դոլար):