տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի առաջին փոխվարչապետը ժամանում է Հայաստան

Չինաստանի առաջին փոխվարչապետը ժամանում է Հայաստան

66
0

china-featՀունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը:

Կառավարությունից  հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: