Չինաստանի առաջին բեռնատար տիեզերանավը՝ «Տյանչժոու 1»–ը, «Չանչժեն 7» հրթիռ կրիչի օգնությամբ տիեզերք կուղարկվի 2017-ի առաջին կեսին։ Տիեզերանավը կարձակվի Վենչան տիեզերակայանից, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ծրագրի ղեկավարին։
«Տյանչժոու 1»–ը նախատեսված է տիեզերակայանների սպասարկման համար բեռներ, այդ թվում՝ վառելիք, գիտահետազոտական սարքավորումներ եւ պահեստամասեր մատակարարելու եւ թափոնները հեռացնելու համար։
Այս պահին ընթանում է «Տյանչժոու 1»–ի հավաքումն ու փորձարկումը։