տուն Քաղաքական Միջազգային Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին և դարձել աշխարհի խոշորագույն տնտեսությունը. Business Insider

Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին և դարձել աշխարհի խոշորագույն տնտեսությունը. Business Insider

94
0

chinese-us-flags

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականների՝ չինական տնտեսությունն իր գնողունակությամբ դարձել է խոշորագույնն աշխարհում: Այս մասին գրում է The Business Insider-ը:

«Հաշվարկի տրամաբանությունը նրանում է, որ գները տարբեր երկրներում համարժեք չեն: Պարզ մարզաշապիկն ավելի էժան է Շանհայում, քան Սան Ֆրանսիսկոյում: Այդ պատճառով խելամիտ չէ համեմատել երկու երկրերի տնտեսություններն առանց այս գործոնը հաշվի առնելու:

Չինաստանի միջին վիճակագրական քաղաքացին ամերիկացուց ավելի քիչ է վաստակում, սակայն այդ գումարի ֆինանսական արժեքի սովորական փոխարկման ժամանակ թերագնահատվում է ինչպես մեկ չինացու, այնպես էլ ողջ ազգի գնողունակությունը», — գրում է պարբերականը:

Համաձայն ԱՄՀ գնահատականի՝ 2014թ.-ի վերջին Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կկազմի 16,48% (17,632 տրիլիոն դոլար), մինչդեռ ԱՄՆ-ինը՝ 16,28 (17, 416 տրիլիոն):