Boeing ինքնաթիռաինական ընկերությունը
Չինաստանից ռեկորդային թվով պատվեր է ստացել: Այդ երկիրը Boeing-ից կգնի 300 ինքնաթիռ` 38 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Պատվերը կատարվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ամերիկյան այցի շրջանակներում:
240 ինքնաթիռ նախատեսված է չինական ավիաուղիների, իսկ 60-ը` լիզինգային ընկերությունների համար: