տուն Քաղաքական Միջազգային Չինաստանը նախատեսում է 150 անգամ ավելացնել թերթաքարային գազի արդյունահանումը

Չինաստանը նախատեսում է 150 անգամ ավելացնել թերթաքարային գազի արդյունահանումը

84
0

original-1360075915-800x500_c

Չինաստանի բնական և հողային պաշարների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2020 թվականը թերթաքարաին գազի արդյունահանումը այդ երկրում կաճի 150 անգամ։ Նախատեսվում է, որ աճը կկազմի ներկայիս 220 մլն խորանարդ մետրից մինչև 30 մլրդ խորանարդ մետր։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Թերթը տեղեկացնում է, որ սրան կարող է խոչընդոտել միայն Չինաստանի տեխնոլոգիական հետամնացությունը։ Հայտնի է նաև, որ նման գազի արդյունահանման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր, իսկ Չինաստանում արդեն հիմա զգացվում է խմելու ջրի լուրջ պակաս։ Չինաստանում նաև չկա գազատարների լուրջ ցանց, որը թույլ կտա գազն անմիջապես հասցնել սպառողներին։

Այդուհանդերձ, Չինաստանում հավատում են, որ եթե իրենց հաջողվի ստանալ համապատասխան տեխնոլոգիաներ, թերթաքարային գազի արդյունահանումը կհասնի 30 մլրդ խորանարդ մետրի։