Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել խաղաղություն հաստատել Չինաստանի և Ճապոնիայի միջև։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ Այս մասին Չինաստանի ղեկավարն ասել է՝ ելույթ ունենալով Նանջինգի սպանդի տարելիցի միջոցառման ժամանակ, որն առաջին անգամ է նշվում այս երկրում։
Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Ճապոնիան պետք է պահպանեն բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև նայեն ապագային՝ օգտագործելով պատմության հայելին։
Տեղեկացնենք, որ Նանջինքի սպանդի ժամանակ, որը տեղի է ունեցել 1938 թվականին, Ճապոնիայի զինվորականները, չինական կողմի պնդմամբ, սպանել են 300 հազար չինացու։